Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Ռադան չընդունեց Յացենյուկի հրաժարականը

Ռադան չընդունեց Յացենյուկի հրաժարականը
31.07.2014 | 22:13

Ուկրաինայի Գերագույն Ռադան արտահերթ նիստում չի ընդունել վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականը: Նրա հրաժարականն ընդունելու օգտին քվեարկել է 16 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226-ի քվեն:
Ուկրաինայի վարչապետի պաշտոնաթողությունը չեն պաշտպանել 109 պատգամավորներ, ձեռնպահ են մնացել 2-ը, 184 խորհրդարանական էլ չի քվեարկել: Ամենամեծ՝ «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Սերգեյ Սոբոլևը հայտարարել է, որ քվեարկությունը նշանակում է կառավարությանը վստահության քվե տալ:

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ